ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԾԵԾԿՌՏՈՒՔ
Փետրվարի 12-ի գիշերը թեժ ծեծկռտուք է տեղի ունեցել Տերյան փողոցում գտնվող «Բուրբոն» ակումբի մոտ, որին մասնակցել են ոչ միայն ակումբի հաճախորդները, այլեւ անվտանգության աշխատակիցները: Ըստ ոստիկանության տարածած տեղեկատվության՝ ժամը 01:00-ին Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները Տերյան փողոցում գտնվող բարի մոտից ոստիկանության Կենտրոնականի բաժին են հրավիրել ծեծկռտուքի մասնակիցներին` 1990թ. ծնված Գրիգոր Հ.-ին, 1972թ. ծնված Արթուր Մ.-ին եւ 1983թ. ծնված Հովհաննես Հ.-ին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

ԸՆԴԴԵՄ ՄԱԿԵՅԱՆԻ
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության անդամներ Ղուկաս Մեհրաբյանը եւ   Պետրոս Գեւորգյանը հայտարարություն են տարածել, որում մեղադրում են ԺՀԿ նախագահ Պետրոս Մակեյանին այն բանում, որ նա «խախտելով ՀՀ կուսակցությունների մասին օրենքի` շահույթ չհետապնդելու պահանջը, 2006թ. գործարքի մեջ մտնելով ՀՀ սոցապահովագրության պետական հիմնադրամի նախագահ Վ. Խաչիկյանի եւ այլ պաշտոնյաների հետ, չեղյալ է համարել կուսակցության 99 տարով կնքված պայմանագիրը եւ կնքել նոր, 5 տարով պայմանագիր ԿԱ պետական գույքի կառավարման վարչության հետ՝ մինչեւ 01.04.2011թ.: Այնուհետեւ, Պ. Մակեյանը, 2006-2009թթ. կուսակցության գրասենյակի 80 տոկոսը ենթավարձակալության տալով հիմնադրամին, կուսակցության հաշվին ստացել է 21.480.000 ՀՀ դրամ»: Հայտարարության հեղինակները վստահեցրել են, որ այդ մասին իրենք տեղեկացել են 2012թ. հուլիսին ԿԱ պետական գույքի կառավարման վարչության տեղեկանքից:




Լրահոս