ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ստեփանակերտում օդանավակայանի բացումը հետապնդում է միայն հումանիտար եւ քաղաքացիական նպատակներ»:

Էդվարդ Նալբանդյան armlur.am

Շատ ճիշտ է ասում Էդվարդ Նալբանդյանը: Թերեւս եզակի դեպքերից է, որ կարելի է աչքերը փակ համաձայնել նրա հետ: Բա իհարկե, օդանավակայանի բացումը միայն հումանիտար նպատակներ ունի: Բայց ինչո՞ւ է Նալբանդյանը մշտապես նման հայտարարությունները անում ՀՀ քաղաքացիներին լսելի տեղերում: Չէ՞ որ նրա թիվ մեկ աշխատանքը դիվանագիտությունն է՝ արտաքին աշխարհի հետ մեր կապը, ինչո՞ւ Նալբանդյանը չի կարողանում օտարերկրացիներին համոզել, որ դա այդպես է: Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանից դուրս մեր մասին բոլորը սխալ կարծիք ունեն, ու դրա միակ մեղավորը, թերեւս, արտգործնախարարն է:




Լրահոս