ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ Ազգային Ժողովի պաշտոնական կայքից

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը օգոստոսի 23-30-ը մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Պատվիրակության կազմում էին հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, անդամներ Կարեն Սարիբեկյանը եւ Միքայել Մանուկյանը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի ներքին գործերի եւ արդարադատության հանձնաժողովի հրավերով այցելել է ՉԺՀ:

 

 

 

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ո՞ւմ է տրվում մշտական կացության կարգավիճակ: Եվ խնդրում եմ ասեք, թե որքա՞ն ժամանակով է տրվում եւ երկարաձգվում մշտական կացության կարգավիճակը:

Կարինե Հայրապետյան (37 տարեկան, դաստիարակ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում են, որ մշտական կացության կարգավիճակը տրվում է օտարերկրացուն, եթե նա՝
ա) ապացուցում է Հայաստանի Հանրապետությունում ՀՀ քաղաքացի հանդիսացող կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող ամուսնու կամ մերձավոր ազգականների (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) առկայությունը, Հայաստանի Հանրապետությունում ապահովված է բնակարանով ու գոյության միջոցներով եւ մինչեւ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելն օրենքով սահմանված կարգով առնվազն երեք տարի բնակվել է Հայաստանի Հանրապետությունում կամ
բ) ազգությամբ հայ է կամ Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն:
Ինչ վերաբերում է ժամկետին, ապա հայտնում ենք, որ մշտական կացության կարգավիճակը տրվում է 5 տարի ժամկետով՝ յուրաքանչյուր անգամ նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ:

Հայաստանի Հանրապետության միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ 2015թ. 1-ին կիսամյակում մշտական կացության կարգավիճակ ստացած քաղաքացիների թիվը կազմել է 519, որոնցից 256-ը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են:

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ մի փոքր մանրամասել, թե ի՞նչ է կամավոր կուտակային կենսաթոշակային սխեման, ո՞ւմ պետք է դիմել՝ այն ձեռք բերելու համար, եւ ովքե՞ր կարող են մասնակցել կամավոր կենսաթոշակային բաղադրիչին:

Երանուհի Հովսեփյան (54 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ կամավոր կուտակային կենսաթոշակային սխեման, ըստ էության, պայմանագիր է մի կողմից` անձի կամ գործատուի եւ մյուս կողմից՝ կամավոր կուտակային կենսաթոշակային ծառայություններ մատուցողի միջեւ, որոշակի պայմաններով կամավոր կուտակային վճարումներ կատարելու, կամավոր կենսաթոշակ կուտակելու եւ վճարելու վերաբերյալ: Կամավոր կենսաթոշակային ծառայություններ կարող են մատուցել ապահովագրական ընկերությունները, բանկերը եւ կամավոր կենսաթոշակային ֆոնդերը: Ապահովագրական ընկերությունները կարող են առաջարկել միայն «սահմանված կենսաթոշակներ» սխեմաներ, բանկերը՝ «կուտակային կենսաթոշակային ավանդներ», իսկ կամավոր կենսաթոշակային ֆոնդերը՝ «սահմանված կենսաթոշակային վճարներ» սխեմաներ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ կամավոր կենսաթոշակային բաղադրիչի մասնակից կարող է լինել ցանկացած անձ՝ անկախ տարիքից եւ անկախ այն հանգամանքից՝ արդյոք նա պարտադիր կուտակային եւ բաշխողական կենսաթոշակային բաղադրիչի մասնակից է, թե ոչ: Կատարելով կամավոր կուտակային վճարներ՝ անձը ձեռք է բերում լրացուցիչ կենսաթոշակ ստանալու իրավունք: Անձի օգտին կամավոր կուտակային վճար կարող են կատարել նաեւ գործատուները՝ այդ նպատակով միանալով կամավոր կենսաթոշակային բաղադրիչի որեւէ կենսաթոշակային սխեմայի: Կամավոր կուտակային վճարի չափը կսահմանվի կողմերի՝ կամավոր կուտակային վճար կատարողի եւ կամավոր կուտակային սխեմա առաջարկող ֆինանսական կազմակերպության փոխադարձ համաձայնությամբ:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ կամավոր կուտակային բաղադրիչը գործում է 2011թ. հունվարից, եւ այստեղ նույնպես գործում են կենսաթոշակային խնայողությունների նկատմամբ սեփականության, ժառանգման, տեղեկատվության ստացման սկզբունքները:




Լրահոս