
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կցանկանար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Նյու Յորքում քննարկել փախստականների հետ կապված արտակարգ իրավիճակը, հայտնում է իտալական Askanews գործակալությունը` հղում կատարելով իր դիվանագիտական աղբյուրներին:
«Պուտինը կլսի Սիրիական ճգնաժամի կարգավորման վերաբերյալ Պապի կարծիքը, մասնավորապես այն մասին, թե ինչ է Սուրբ Գահը առաջարկում անել, որպեսզի փորձի կանգնեցնել հումանիտար ճգնաժամը»,- ասել է աղբյուրը` ընդգծելով, որ «Սիրիայի հարցով Վատիկանի ու Մոսկվայի երկխոսությունը արդեն երկար ժամանակ է շարունակվում է»: