galatv .am-ը ենթարկվել է DDoS հարձակման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԳԱԼԱ հեռուստաընկերության կայքը՝ galatv .am-ը, անհասանելի է օգտատերերի համար, քանի որ ենթարկվել է DDoS (Distributed Denial of Service) հարձակման։ Օրվա ընթացքում կայքը հարձակման է ենթարկվում արդեն երկրորդ անգամ։
Ներկայում մասնագետները գործադրում են բոլոր ջանքերը կայքի աշխատանքը արագ վերականգնելու ուղղությամբ։ Նշենք, որ DDoS հարձակման նպատակը համակարգը շարքից դուրս բերելն է։




Լրահոս