ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ police.am-ի
Սեպտեմբերի 5-ին «Շանթ-2015» զորավարժության շրջանակներում ոստիկանությունում տեղի ունեցավ ամփոփիչ խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվեցին վարժանքին ոստիկանության ստորաբաժանումների մասնակցության արդյունքները: Խորհրդակցությունը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Խորհրդակցության մասնակիցները վերլուծեցին ոստիկանության օպերատիվ գործողությունները:
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ո՞ր դեպքում է վարչական իրավախախտումը համարվում դիտավորությամբ կատարված եւ ո՞ր դեպքում անզգուշությամբ կատարված:
Սվետլանա Միրզոյան (48 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 10-րդ եւ 11-րդ հոդվածներով սահմանված պահանջների՝ սահմանվել է հետեւյալը.
Ըստ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 10-րդ հոդվածի՝ վարչական իրավախախտումը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե այն կատարող անձը գիտակցել է իր գործողության կամ անգործության հակաիրավական բնույթը, կանխատեսել է դրա վնասակար հետեւանքները եւ ցանկացել դրանք կամ գիտակցաբար թույլ է տվել այդ հետեւանքների առաջացումը:
Ըստ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 11-րդ հոդվածի՝ վարչական իրավախախտումը համարվում է անզգուշությամբ կատարված, եթե այն կատարած անձը կանխատեսել է իր գործողության կամ անգործության վնասակար հետեւանքների առաջացման հնարավորությունը, բայց թեթեւամտորեն հույս է ունեցել կանխելու դրանք կամ չի կանխատեսել այդպիսի հետեւանքներ առաջանալու հնարավորությունները, թեեւ պարտավոր էր եւ կարող էր կանխատեսել դրանք:
«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական
ընկերություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ վարչական իրավախախտում կատարած անձը ենթակա է պատասխանատվության իրավախախտումը կատարելու ժամանակ եւ վայրում գործող օրենսդրության հիման վրա:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ի՞նչ է նշանակում շինարարության թույլտվություն եւ քանդման թույլտվություն: Այսինքն՝ ինչ փաստաթուղթ է դա: Եվ խնդրում եմ տեղեկացնել նաեւ, թե ո՞վ (որ մարմինը) է տալիս շինարարության (քանդման) թույլտվությունը:
Ալեքսան Թումանյան (51 տարեկան, տնտեսագետ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ շինարարության թույլտվությունը փաuտաթուղթ է, որը հաuտատում է կառուցապատողի՝ ինչպեu նոր կառուցապատման նպատակով uահմանված կարգով տրամադրված հողամաuում, այնպեu էլ գոյություն ունեցող շենքերում եւ շինություններում որոշակի շինարարական գործունեություն իրականացնելու իրավունքը: Քանդման թույլտվությունը փաuտաթուղթ է, որը հաuտատում է uեփականատիրոջ կամ նրա կողմից uահմանված կարգով լիազորված անձի՝ շենքերն ու շինությունները քանդելու իրավունքը: (ՀՀ Կառավարության 02.02.2002թ. «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության եւ քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 91 որոշում, 2-րդ, 3-րդ կետեր):
Համայնքի վարչական uահմաններում շինարարության (քանդման) թույլտվությունը կառուցապատողին (uեփականատիրոջը կամ նրա կողմից uահմանված կարգով լիազորված անձին) տալիu է համայնքի ղեկավարը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան նախատեuված չէ: (ՀՀ Կառավարության 02.02.2002թ. «Հայաստանի Հանրապետությունում շինարարության թույլտվության եւ քանդման թույլտվության կարգը հաստատելու մասին» N 91 որոշում, 7-րդ կետ):
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հավելենք, որ շինարարության թույլտվությունը համայնքներում տալիս է համայնքի ղեկավարը, իսկ համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում՝ մարզպետը, Երեւանում` թաղային համայնքի ղեկավարը՝ օրենքի եւ սույն կարգի պահանջների համաձայն: