Armlur.am-ը արդեն հայտնել էր, որ որ Արարատի մարզի Բաղրամյան գյուղի դպրոցի 5-րդ դասարանի 20 երեխա թունավորման նախանշաններով տեղափոխվել է Արտաշատի ԲԿ : Armlur.am-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից նոր մանրամասներ հայտնի դարձան:
Նախնական տվյալներով՝ թունավորված դպրոցականները 20-ն են՝ հիմնականում հինգերորդ դասարանից բարձր տարիքի:
Ծառայության տեսուչներն անմիջապես այցելել են դպրոց, այժմ լաբորատոր հետազոտության նպատակով նմուշառում են կատարում դպրոցի սննդի կետում առկա բոլոր ուտեստներից, ինչպես նաև լվացուկներ՝ սննդամթերքի հետ շփվող մակերեսներից: ՍԱՊԾ մասնագետներն այցելել են նաև Արտաշատի բժշկական կենտրոն՝ տեղում տեղեկություններ ստանալու համար թունավորում առաջացրած հնարավոր սննդամթերքի վերաբերյալ:
Հանձնարարվել է ժամանակավորապես դադարեցնել դպրոցի սննդի կետի գործունեությունը՝ մինչև չպարզվի թունավորման պատճառը և չվերացվեն բոլոր խախտումները:
Մանրամասն տեղեկություններ կհայտնենք ավելի ուշ: