
Ինչպես հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները, UFC-ի ծանր քաշային կարգում չեմպիոն Ֆաբրիսիո Վերդումը չի պլանավորում մինչ գարուն սպասել ու հուսով է ռինգ վերադառնալ ավելի շուտ:
Այն մասին, որ բրազիլացին մտադրված է Քեյն Վելասկեսի հետ ռևանշ անցկացնել մարտ ամսին, հայտնել է Դեյն Ուայթը UFC 191-ից հետո:
Սակայն, համաձայն UFC Tonight-ի զեկույցի, Վերդումի մենենջերները հերքել են այս տեղեկությունն ու հայտնել, որ չեմպիոնը պատրաստ կլինի մենամարտել դեկտեմբեր կամ հունվար ամիսներին: