Եվրամիությունը 17.5 մլիոն եվրո օգնություն կտրամադրի Թուրքիայում սիրիացի փախստականներին: Այս մասին հայտնել են Եվրահանձնաժողովի մամլո ծառայությունից:
Նոր միջոցները կհատկացվեն վերջերս ստեղծված ԵՄ տարածաշրջանային թիրախային հիմնադրամից:
«17.5 միլիոն եվրոյի օգնությամբ 240 հազար սիրիացի փախստականներ, որոնց մեծ մասը երեխաներ են, դպրոցում սովորելու ու սնվելու հնարավորություն կստանան»,- նշել են Եվրահանձնաժողովից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Մելիսա Ֆլեմինգը, շուրջ 4.1 միլիոն սիրիացի փախստական ապաստան են գտել հարևան երկրներում: