Մեկնարկում է Սրտաբանների եվրակովկասյան 5-րդ համաժողովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 11-ին ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության և «Ակցիա Առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպության նախաձեռնությամբ կմեկնարկի «Սրտաբանության եվրակովկասյան 5-րդ համաժողովը» (Euro-Caucasian Congress of Cardiology), որին կմասնակցեն 50-ից ավել օտարազգի և սփյուռքահայ անվանի սրտաբաններ՝ Ֆրանսիայից, Մոնակոյից, Մեծ Բրիտանիայից, Լիբանանից, Ռուսաստանից, Սիրիայից, Իրանից, Վրաստանից և շուրջ 200 մասնագետ Հայաստանից ու Արցախից Ժ.16:00-ին տեղի կունենա համաժողովի բացման հանդիսավոր արարողությունը (հասցեն՝ Վ.Սարգսյան 26/1, Էրեբունի պլազա բ/կ, 9-րդ հարկ, «Էրեբունի» սրահ):

Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Համաժողովի նպատակն է նպաստել սրտաբանության ոլորտի զարգացմանը, աշխարհի հայ սրտաբանների ներուժի համախմբմանը, Հայաստանի Հանրապետության, Սփյուռքի և Արցախի սրտաբանների համագործակցությանը, մասնագիտական որակների բարձրացմանը, կատարելագործմանը և նրանց միջև փորձի փոխանակմանը:




Լրահոս