ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե անձը քաղաքացիություն չունի կամ օտարերկրացի է, բայց աշխատում է Հայաստանի Հանրապետությունում, ապա այս դեպքում արդյո՞ք նա պետք է մասնակցի կենսաթոշակների պարտադիր կուտակային բաղադրիչին:

Օլգա Ենոքյան (46 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե օտարերկրացին կամ քաղաքացիություն չունեցող անձը ծնվել է 1974թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո ու Հայաստանի Հանրապետությունում, ստանում է բազային եկամուտ, այսինքն՝ աշխատում է ՀՀ-ում գրանցված ընկերությունում եւ ստանում է եկամտային հարկով հարկման ենթակա աշխատավարձ կամ այլ եկամուտ, ապա նա պարտադիր կարգով պետք է մասնակցի պարտադիր կուտակային բաղադրիչին: Եթե օտարերկրացին աշխատում է դիվանագիտական հաստատությունում կամ միջազգային կազմակերպությունում, որտեղից ստացված եկամուտը ենթակա չէ հարկման եկամտային հարկով, ապա նա պարտավոր չէ մասնակցել պարտադիր կուտակային բաղադրիչին:
Ցանկության դեպքում 1974թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված օտարերկրացին կարող է պարտադիր կուտակային բաղադրիչին մասնակցել կամավորության սկզբունքով:

ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այս դեպքում քաղաքացին ունի ընտրության հնարավորություն: Այսինքն` եթե նա ցանկանա մասնակցել կենսաթոշակների պարտադիր կուտակային բաղադրիչին, ապա կարող է աշխատել ՀՀ-ում գրանցված ցանկացած ընկերությունում, իսկ եթե ոչ, ապա  այն կազմակերպություններում, որտեղ ստացված եկամուտը ենթակա չէ հարկման:




Լրահոս