
Armlur.am-ն արդեն տեղեկացրել է, որ սեպտեմբերի 12-ին ժամը 12:00-ին տեղի կունենա սահմանադրական փոփոխություններին դեմ քաղաքական ուժերի և քաղաքացիական նախաձեռնությունների համաժողովը: «Չեք անցկացնի» նախաձեռնությունը մինչև երեկ չէր կարողանում տարածք վարձակալել` համաժողովն անցկացնելու համար:
Սակայն, նախաձեռնությունն այսօր հայտարարություն տարածեց, որ համաժողովը կանցկացվի Ստեփան Դեմիրճյանի` Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) գրասենյակում: