Armenian text to speach

Բացահայտվել է կաշառք տալու և ստանալու ևս մեկ դեպք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի բաց տիպի գոտում պատիժը կրող դատապարտյալ Գրիշա Մ.-ն նույն քրեակատարողական հիմնարկի ծառայող Տիգրան Ա.-ին է փոխանցել բջջային հեռախոս: Ակնհայտ ապօրինի գործողությունը կատարելու՝ բջջային հեռախոսը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավորին փոխանցելու համար հիշյալ հիմնարկի ծառայող Տիգրան Ա.-ն Գրիշա Մ.-ից պահանջել և ստացել է կաշառք, Armlur.am-ին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայությունից:

Գրիշա Մ.-ի կողմից կաշառք տալու, իսկ Տիգրան Ա.-ի կողմից կաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:




Լրահոս