«ԱԺ մոնիթորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանն այսօր «ԱԺ 7-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքների ամփոփումը» թեմայով քննարկման ժամանակ ներկայացրեց նստաշրջանի արդյունքները: Ըստ այդ տվյալների, խորհրդարանում մշտապես կողմ քվեարկող խմբակցությունը Հանրապետականն է, ամենադեմը` ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ը, իսկ ամենաձեռնպահն էլ ՀՅԴ-ն:
Նախորդ նստաշրջանի ամենաշատ բացակայած պատգամավորը կրկին Գագիկ Ծառուկյանն է, ամենաշատ կողմ քվեարկածը՝ հանրապետական Մնացական Մնացականյանն է, ամենադեմը` Նիկոլ Փաշինյանը: Վասիլյանը նշեց, որ ՀՀԿ-ում այս առումով թեժ մրցակցություն է, քանի որ մշտապես կողմ քվեարկող պատգամավորները շատ են:
Ըստ բանախոսի` աննախադեպ պարապուրդ է դրսևորել Էթիկայի հանձնաժողովը. ոչ մի դիմում, ոչ մի որոշում: Նման պատկեր այս գումարման ԱԺ-ում չի եղել: