Թվում է, թե Հին Եգիպտոսի մասին պատմաբանները գիտեն գրեթե ամեն ինչ, սակայն ամեն տարի պարզ է դառնում, որ այդ գիտելիքները շատ ու շատ քիչ են, առավել ևս, որ դրանց մի մասը լիակատար սխալմունք է:
Պարզվում է` բուրգերը կառուցել են ոչ թե ստրուկները, այլ աշխատողները, որոնք իրենց աշխատանքի դիմաց վարձատրվել են: Այս թյուր տեղեկությունը տարածվել է շնորհիվ պատմաբան Հերոդոտի, ով նման տեսություն է առաջ քաշել:
Իրենց աշխատանքի համար աշխատողները ոչ միայն փող, այլ նաև գարեջուր են ստացել: Օրական նորման եղել է 3.8 լիտր:
Փարավոնների գլխարկը անվանվել է նեմեշ, այն թաքցրել է թագավորի մազերը, որին իրավունք չի ունեցել նայել ոչ ոք:
Զմռսված մարմիններից գլխուղեղը հեռացրել են քթանցքերից:
Հեռացվել են նաև մնացած ներքին օրգանները, որոնք տեղադրվել են հատուկ տարայի մեջ: Մարմնում թողնում էին միայն սիրտը: Համարվում էր, որ հենց սրտում է գտնվում մարդու հոգին:
Հնագույն գերեզմանոցներում հաճախակի կարելի է հայտնաբերել զուգարաններ:
Թութանհամոնին թաղել են հետմահու ոսկե դիմակով, որը հայտնի է ողջ աշխարհին:
Բուրգերի շինարարները հաճախ գրություն են թողել դրա պատերի վրա: Շնորհիվ դրա պարզվել է, որ նրանց մի մասն իրենց անվանել եհն Քուֆուի բարեկամներ (Քեոպս փարավոն):
Աղքատ մարդիկ երկար մազեր են ունեցել, որոնք պոչ են կապել: Տղաների ու երիտասարդների մազերը սափրել են` թողնելով միայն երկար պոչ: Այսպես նրանք պայքարել են ոջիլների դեմ:
Որպեսզի մեղուները չզզվացնեին փարավոնին , նրանց կողքին մշտապես գտնվում էին մեղրով պատված ստրուկները:
Այն ժամանակ կարծում էին, որ Երկիր մոլորակը կլոր է, սակայն սրա հետ մեկտեղ այն նաև հարթ է, իսկ Նեղոսը հոսում է հենց դրա կենտրոնով:
Եգիպտոսում դիմահարդարվել են ոչ միայն գեղեցկության, այլ նաև բուժական նպատակներով: Կանաչ դիմահարդարումն արել են մեղրից, իսկ սևը` կապարից: Այս գույները ամենատարածվածն են եղել:
Ամենահին շրջազգեստը հայտնաբերել են Եգիպտոսում: Այն շուրջ 5000 տարեկան է:
Մեծահարուստները կեղծամներ են կրել:
Եգիպտոսի վերջին թագուհին եղել է հույն:
Հին Եգիպտոսի բնակիչները քնել են քարից պատրաստված բարձերի վրա: