Ակնհայտ է` հակառակորդը վերջին շրջանում սովորականից ավելի մեծ ակտիվություն է ցույց տալիս սահմանին: Պաշտոնական տվյալների համաձայն` ադրբեջանական կողմն արդեն ականանետեր է սկսել կիրառել, գնդակոծում է հայկական սահմանամերձ գյուղերը, կրակոցներ է արձակում խաղաղ և անզեն բնակիչների ուղղությամբ:
Այս ամենի հետ մեկտեղ Հայաստանը սեփական ուժերով կարողանում է արժանի հակահարված տալ Ադրբեջանին և հետ մղել զինուժը:
Սակայն հատկանշական է այն, որ զարմանալի զուգադիպությամբ օրերս Ռուսաստանում նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո Ադրբեջանը թուլացրեց իր հեղինակած սահմանային լարվածությունը: Թերևս, իրադարձությունների նման ընթացքը սպասելի էր, քանի որ հայտնի փաստ է` ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպումներից հետո է միայն հնարավոր լինում գոնե կարճ ժամանակով սանձել Ադրբեջանին:
Այս կարծիքին են նաև Հայաստանի քաղաքացիները: Armlur.am-ի հարցախույզը ցույց տվեց, որ Ռուսաստանը բառիս ամենալայն իմաստով ստրկացրել է Հայաստանին: Հարցվողների մեջ քիչ չէին նաև քաղաքացիները, ովքեր վստահ են` Հայաստանը պետք է հույսը դնի միայն սեփական ուժերի վրա:
Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան