Գլենդելում ՀՀ հյուպատոսության վրա «Մոլոտովի կոկտեյլ» է նետվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գլենդելու ՀՀ հյուպատոսության շենքի վրա անհայտ անձն այսօր «Մոլոտովի կոկտեյլ» է շպրտել: Այս մասին California Courier թերթին հայտնել է իր անանուն աղբյուրը: Հյուպատոսության անվտանգության տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է մի մեքենա կանգնում շենքի դիմաց, իսկ ուղևորներից մեկը դուրս է գալիս մեքենայից ու հրկիզվող նյութով շիշը նետում շենքի ուղղությամբ:

Արդյունքում այրման հետքեր են մնացել շենքի արտաքին պատի մի փոքր հատվածի վրա, ինչպես նաև խանձվել են մոտակա ծառի ճյուղերը:

Գլենդելի ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր, երբ արդեն հանցագործները դիմել էին փախուստի:  Դեպքի հետաքննությամբ զբաղվում են և՛ Գլենդելի ոստիկանությունը, և՛ ԱՄՆ Պետդեպարտամենտի անվտանգության վարչությունը:




Լրահոս