“Քիչ առաջ համացանցում ծանոթացա Րաֆֆի Հովհաննիսյանի խոսնակի “Այսպիսի ծավալի և որակի խախտումներ չեմ հիշում” տարօրինակ հայտարարությանը: Քարոզարշավի ողջ ընթացքը, ինչպես նաեւ մինչ այս պահի քվեարկությունը գալիս են ապացուցելու, որ այս նախագահական ընտրություններն ընթանում են բնականոն, ժողովրդավարական հունով: Ի դեպ, այդ մասին հրապարակավ հայտարարել են նաեւ
“Ժառանգության” եւ “ՀԱԿ”-ի ընտրական հանձնաժողովների որոշ անդամներ, ինչպես նաեւ դիտորդական առաքելության ներկայացուցիչներ: Ակնհայտ է, որ այս նախագահական ընտրությունները լավագույնն են լինելու, որտեղ խախտումները կլինեն ամենափոքր ծավալի”,-ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: