8/27 ընտրատեղամասում արձանագրվել է ուրիշի փոխարեն քվեարկելու դեպք: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, ընտրողը գնացել է ըննտրատեղամաս ու հայտնաբերել, որ իր փոխարեն արդեն իսկ քվեարկել են: Հանձնաժողովի անդամներն ասել են, որ պետք է բողոքարկի: Ընտրողը iLur .am-ին ասել է, որ չի բողոքարկել, քանի որ իր երեխան մանկապարտեզ է հաճախում, որտեղ բոլորին գումար են բաժանել:
iLur .am-ի թղթակցի փոխանցմամբ՝ Ախպարաշենի 8/29 ընտրատեղամասում կուտակումներ են առաջացել: Բացի այդ, քվեախցիկները ինչպես հարկն է փակված չեն եղել: