
ՈւԵՖԱ-ն հրապարակել է եվրոպական երկրների ազգային հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը:
Հայաստանի հավաքականը նախորդ աղյուսակի համեմատ, նահանջել է 3 հորիզոնականով և զբաղեցնում է 39-րդ հորիզոնականը:
Եվրո-2016-ի ընտրական փուլում Հայաստանի ընտրանու մրցակիցները հետևյալ հորիզոնականներում են. Պորտուգալիա՝ 4, Դանիա՝ 17, Ալբանիա՝ 31, Սերբիա՝ 35: