ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
“Մենք վաղուց արժանի էինք նման ընտրություններին:
Իշխանությունները կատարեցին մեր նորագույն պատմության մեջ լավագույն ընտրություններ կազմակերպելու իրենց խոստումը:
Եղան ահազանգեր, որոնց մի մասը ուսումնասիրվեց և հերքվեց տեղում, մնացած ահազանգերը ևս ուսումնասիրության և օրինական ընթացքի ենթակա են:
Ժողովրդավարությունը գործընթաց է, մշակույթ, որն հետևողականորեն պետք է խնամվի և զարգացվի մեր երկրում:
Այս ընտրոությունները Հայաստանում ժողովրդավարության էվոլյուցիոն զարգացման մեջ իրականում թռիչքաձև և բեկումնային են:
Ի գործ, իշխանություններ”: