Արցախ են այցելել մի խումբ բելգիացի խորհրդականներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է բելգիացի մի խումբ խորհրդարանականների:
Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Բելգիա հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել խորհրդարանական կապերին, մշակութային եւ մարդասիրական ոլորտներին:

Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախը շահագրգռված է Բելգիայի եւ նրա վարչական միավորների հետ փոխգործակցության խորացման մեջ՝ նշելով, որ երկկողմ փոխշահավետ հարաբերությունների զարգացման համար առկա են նպաստավոր պայմաններ:

Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք:




Լրահոս