Ինչպես Armlur.am-ն արդեն հայտնել էր, ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինն անդրադարձել էր Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած ցույցերին և այն համեմատել մայդանի հետ: Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ այս առումով ՀՀԿ-ի կարծիքը հստակ է. այդ բողոքներում մայդան տեսնելն անշնորհակալ գործ է և իրականության հետ կապ չունի:
«Բաղրամյանի բողոքը չի եղել քաղաքական կուսակցությունների բողոք, եղել է քաղաքացիական հասարակության սոցիալական ընդզվում իրենց իրավունքների համար: Իմ խորին համոզմամբ , եթե կա ակցիա` պետք է ծածանվի հայոց եռագույնը, այլ դրոշներն ինձ համար անհասկանալի են», – նշեց նա: