Ադրբեջանը շարունակում է ռազմական ագրեսիան. քանի զինծառայող է զոհվել Հայաստանում. «Ժողովորդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ղարաբաղյան պատերազմի 5 տարիների ընթացքում՝ 1989-ից 1994 թվականներին, ըստ պաշտոնական տվյալների՝ հայկական կողմը տվել է 6 հազար 400 զոհ: Հիշեցնենք, որ 1994թ. մայիսի 16-ին ստորագրվեց զինադադարի համաձայնագիրը: Այդ փաստաթղթի տակ դրված են Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների ստորագրությունները: Զինադադարից անցել է 21 տարի, սակայն ամեն տարի մենք անընդհատ ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից զինադադարի ռեժիմի խախտման դեպքերի, որոնց արդյունքում, դժբախտաբար, պարբերաբար նաեւ զոհեր են լինում:

ՀՀ ՊՆ-ն մեր զոհերի թիվը չի հրապարակում. գաղտնիք է: Իրավապաշտպանների կողմից «Ժողովուրդ» օրաթերթին տրամադրած տվյալների համաձայն՝ 2010-ից սկսած մոնիտորինգի արդյունքում հրադադարի պայմաններում զոհվել են 90 զինծառայողներ: Կասկածից վեր է, որ նախորդ 16 տարիներին եւս հրադադարի օրոք մի քանի հարյուր զոհ ենք ունեցել: Սա նշանակում է, որ Ադրբեջանը թեեւ հանձն է առել խնդիրը կարգավորել քաղաքական հարթությունում, բայց շարունակում է ռազմական ագրեսիան»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս