«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Չեք անցկացնի» նախաձեռնության սեպտեմբերի 12-ի համաժողովը տեղի կունենա Հայաստանի ժողովրդական կուսակցության գրասենյակում: «Չեք անցկացնի»-ն ավելի վաղ հայտարարել էր, որ հյուրանոցները հրաժարվում են իրենց տարածք տրամադրել միասնական համաժողովի համար: Համաժողովի մեկնարկը կտրվի ամսի 12-ին, ժամը 12-ին։ Այն բաց է լինելու բոլորի համար, սակայն ՀԺԿ դահլիճում հնարավոր կլինի ընդունել մոտ 100-120 մարդու:
Կմասնակցեն քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ: Ըստ նախաձեռնության անդամների, համաժողովի ընթացքում ընդունվելու է «ոչ»-ի ճակատի միասնական հայտարարությունը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: