«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Վերջերս ոստիկանությունը հատուկ հաղորդագրությամբ զգուշացրեց բնակչությանը տրանսպորտի մեջ կատարվող գողությունների ծավալի մեծացման մասին և հորդորեց զգոնլինել ու չդառնալ գրպանահատների զոհ:
Իրոք, մեկ-երկու անգամ անձամբ իմ աչքի առաջ են գրպանահատները փորձել ուղևորի պայուսակից որևէ արժեքավոր իր թռցնել: Բարեբախտաբար դա նկատվել է ևկանխվել: Իսկ գրպանահատները պարզապես փախուստի ենդիմել: Հասարակական տրանսպորտում սովորաբար գողերի թիրախ են դառնում կանանց պայուսակները և տղամարդկանց գրպանները: Եթե գրպանահատին չի հաջողվում դրամապանակ փախցնել, ապա նրանք մխիթարվում են գոնե բջջային հեռախոս գողանալով:
Ի դեպ, ինչպես վստահեցնում են ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժանմունքում, գողերի համար դա իսկական արվեստի է վերածվել: Այսինքն՝ գրպանահատներն ամենայն մանրամասնությամբ գիտեն, թե գողանալուց հետո ինչ մեթոդներ կիրառեն, որպեսզի իրենց հնարավոր չլինի հայտնաբերել, ինչպես և որտեղ իրացնեն գողոնը:
Բջջային օպերատորներն ու ոստիկանությունը վստահեցնում են, որ Հայաստանում բջջային հեռախոսներիգողության և դրանց հայտնաբերման մասին վիճակագրություն գոյություն չունի, սակայն հարևան-բարեկամների, ծանոթ-ընկերների գողացված ու գտնված հեռախոսների քանակով կարելի է որոշակիեզրահանգումներ անել, թե որքան զգոն և օպերատիվ են աշխատում ոստիկանները, և որքան հմուտ են գործում հեռախոսների գողության մեջ մասնագիտացած հանցագործները»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: