«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս տեղի է ունեցել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի և ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հանդիպումը, որի հիմնական նպատակը եղել է դաշնակցական պատգամավորին համոզելը, որ նա փոխի լռելու իր որոշումը: Մարգարյանը պատգամավորին հորդորել է դադարեցնել «լռության ուխտը» և վերադառնալ ակտիվ գործունեությանը:
Մեր տեղեկություններով՝ Ա. Մինասյանը խոստացել է առաջիկա ԱԺ քառօրյայում նոր Սահմանադրության նախագծի քննարկման ժամանակ հանդես գալ ելույթով և ներկայացնել իրենց դիրքորոշումը, թե ինչու է ՀՅԴ-ն այդ փոփոխությանը դեմ, և դեռ ինչ թերություններ ունի ներկայացված փաստաթուղթը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: