«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ Ժիրայր Սեֆիլյանը քննադատել է Նիկոլ Փաշինյանին և վերջինիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ պնդելով, թե Փաշինյանի «ինստիտուցիոնալ ընդդիմությունը» չի կարող կայանալ «բռնատիրության պայմաններում» և կոչ է արել միանալ իրենց: Ըստ «Հիմնադիր խորհրդարանին» մոտ կանգնած աղբյուրի՝ դա պայմանավորված է նրանով, որ Նիկոլ Փաշինյանը Սեֆիլյանի հետ հեռախոսազրույցում կտրում մերժել է վերջինիս առաջարկը՝ մտնել միկրոկուսակցություններից բաղկացած, այսպես կոչված «Հանրային փրկության ճակատի» մեջ, որի հայտարարությունը նախաստորագրվել էր երեկ:
Մեր աղբյուրի վկայությամբ՝ Փաշինյանը ասել է, որ այդ «ճակատի» մասնակիցները կալիբրն այպիսին չէ, որպեսզի ինքը միանա, ինչը հարուցել է Սեֆիլյանի և «Հիմնադիր խորհրդարանի» այլ ղեկավարների զայրույթը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: