
«Իրավունք» թերթը գրում է. «Երեկ ինքնասպանության դեպք է գրանցվել Արագածոտնի մարզի Ոսկեթաս գյուղում: Գյուղի հովիվը խմած վիճակում եկել է տուն, որտեղ նրան կշտամբել են աղջիկները՝ ասելով, որ ամոթ է: Տղամարդը վիճել է դուստրերի հետ, որից հետո հարբած վիճակում դուրս թռել պատշգամբից, այնուհետեւ մտել է մարագ եւ կախվել: Որդին հասել է, որ փրկի, բայց արդեն շատ ուշ է եղել: Նշենք, որ տղամարդը ապրում էր որդու հետ, երկու աղջիկները ամուսնացած էին, պարզապես այդ օրը հորը հյուր էին գնացել: Իսկ կինը տարիներ առաջ էր մահացել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: