Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր մանկավարժ, խմբավար Յուրի Յուզբաշյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ:
«Զգալի է Ձեր ներդրումը Հայաստանի երգչախմբային արվեստը հարստացնելու և զարգացնելու գործում: Գնահատանքի է արժանի նաև Ձեր անխոնջ մանկավարժական գործունեությունը:
Մաղթում եմ Ձեզ առողջություն և նոր ձեռքբերումներ»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում: