Գրիշա Վիրաբյանի նկատմամբ ճնշումներ են գործադրվում. նրա ազգականը անհիմն տարվել է ոստիկանություն (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը բազմիցս անդրադարձել է Բելիգիայում քաղաքական ապաստան գտած, ՀԺԿ նախկին անդամ Գրիշա Վիրաբյանի գործին: Մասնավորապես հայտնել էինք, որ Գրիշա Վիրաբյանը 2004թ.-ի ապրիլի 12-ին՝ ՀՀ նախագահի նստավայրի մոտ ընդդիմության կազմակերպած ցույցից հետո, բերման էր ենթարկվել Արտաշատի ոստիկանություն, որտեղ նրան դաժանորեն ծեծել էին ու խոշտանգել:

Վիրաբյանի ցուցմունքից պարզ էր դարձել` նրան ծեծի ենթարկած ոստիկանների թվում է եղել նաև Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Այս գործին ներպետական դատական ատյաններն ընթացք չէին տվել, իսկ Եվրոպական դատարանը 2012թ. հօգուտ Վիրաբյանի որոշում է կայացրել:  ՀՀ իշխանությունները պետք է պարզաբանեն տեղի ունեցածը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Գ. Վիրաբյանը հայտնեց, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդումները չեն դադարում. չորեքշաբթի օրը ոստիկանություն է տարվել նրա ազգականը, անհիմն պահվել այնտեղ, ապա` ազատ արձակվել:

Ավելի մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս