Սերժ Սարգսյանը պարտվեց Նոյեմբերյան քաղաքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքում, Նոյեմբերյան  քաղաքի ընտրական 3 տեղամասերից ստացված նախնական տեղեկատվությամբ  Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 1550, Սերժ Սարգսյանը՝ 1155 ձայն: Չնայած  ՀՀԿ-ականները Նոյեմբերյան քաղաքում բնակչության հետ տարատեսակ աշխատանքներ են կատարել, սակայն արդյունքը գործող նախագահի համար բացասական է:  Հավելենք, որ նախորդ՝2008թվականի նախագահական ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանը Նոյեմբերյան քաղաքում կրկնակի ավել ձայն էր ստացել, քան Սերժ Սարգսյանը: 
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ 
aravot .am




Լրահոս