ՀՀ-ին ու Ադրբեջանին պատերազմից կփրկի միայն Աբրահամ Լինքոլնի նման մեկը. Ուորլիք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարցը կայանում է նրանում, թե արդյոք Հայաստանը կամ Ադրբեջանը ունեն իրենց համարձակ Աբրահամ Լինքոլնը: Նման գրառում է Թվիթթերում կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Աբրահամ Լինքոլնը մեզ պատերազմից խաղաղության բերեց՝ մեր պատմության մեջ նոր էջ բացելով: Իսկ կա՞ համարձակ Աբրահամ Լինքոլն Հայաստանում ու Ադրբեջանում, ով պատրաստ է խաղաղություն բերել: Պատրա՞ստ են արդյոք տարածաշրջանի պետությունները խաղաղության, անվտանգության ու ծաղկման մեջ ապրել կողք կողքի»,- գրել է դիվանագետը:




Լրահոս