Դարպասապահ Դավիդ Դե Խեայի գործակալ Ժորժե Մենդեշը ժամանել է Քերինգտոն, որպեսզի բանակցի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարության և գլխավոր մարզիչ Լուի վան Գալի հետ: Սպասվում է, որ իսպանացի ֆուտբոլիստը կերկարաձգի պայմանագիրն անգլիական ակումբի հետ:
Մադրիդի «Ռեալ»-ը հույս ուներ հաջորդ ամռանն անվճար ձեռք բերել Դե Խեային, սակայն Մենդեշի հարաբերությունները իսպանական ակումբի ղեկավարության հետ սրվել են, և այժմ գործակալը մտադիր է Դե Խեային թողնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում:
Սպասվում է, որ նոր պայմանագրով Դե Խեայի տարեկան աշխատավարձը կլինի 4 միլիոն ֆունտ ստերլինգ: