ՀՀԿ շտաբից դուրս են եկել եվ խլել լրագրողի տեսախցիկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Aravot .am-ի եւ Panorama .am-ի թղթակիցները որոշել են մտնել էրեբունիում ՀՀԿ-ի կենտրոնական շտաբ, որը գտնվում է վարչական շրջանի շենքի հարեւանությամբ՝ քաղաքապետարանի գերատեսչական շենքի երրորդ հարկում:
“Շենքի առջեւում բազմաթիվ “ջիպեր” էին կանգնած: Երբ փորձեցինք մտնել ներս, շտաբում տեղեկանալ ընտրությունների արդյունքների մասին, մինչ մենք կհասնեինք շտաբ, երկու- երեք տղաներ վազելով մեզնից առաջ ընկան, բարձրացան եւ մտնելով շտաբ, արագ ներսից կողպեցին դուռը: Մենք սկսեցինք թակել դուռը, զանգը տալ, ներսից ձայներ են լսվում, ակնհայտ է, որ մարդիկ կան, սակայն չեն բացում դուռը: Ակնհայտորեն ներսում ինչ-որ բան է կատարվում, եւ պարզ չէ, թե ինչո՞ւ չեն թողնում մեզ ներս: Մի քանի րոպե անց շտաբից դուրս եկավ մի երիտասարդ, եւ մեր հարցումներին ի պատասխան, թե ի՞նչ էր կատարվում ներսում, ինչո՞ւ էիք կողպել դուռը, անվայելուչ արտահայտություններ թույլ տալով Aravot .am-ի թղթակցի հասցեին, խլեց մեր տեսախցիկն ու հեռացավ”, – գրում է կայքը: 




Լրահոս