Անկարան վերջնականապես սառեցրել է «Թուրքական հոսք» նախագիծը: Այս մասին այսօր հայտնում է թուրքական Hurriyet թերթը՝ հղում կատարելով Թուրքիայի էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարարությանը:
Անկարան վերջնականապես սառեցրել է «Թուրքական հոսք» նախագիծը, քանի որ կողմերը ոչ մի կերպ չեն կարողանում պայմանավորվել այդ գազատարի կառուցման հարցերի ու ռուսական գազի զեղչերի շուրջ:
Հաղորդագրությունում նաև նշվում է, որ կողմերը կարող են վերսկսել «Թուրքական հոսքի» կառուցման շուրջ բանակցությունները , սակայն դրանց վերսկսման հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ:
Հիշեցնենք, որ «Թուրքական հոսք» նախագիծը ենթադրում է Սև ծովով Ռուսաստանից Թուրքիա տարեկան 63 մլրդ խմ գազամատակարարում: