Այս պահին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա են անցկացնում՝ ընդդեմ ընտրակեղծիքների: Ինչպես հայտնում է armlur.am -ի թղթակիցը, երկու տասնյակից ավելի երիտասարդները պաստառներով կանգնած են ԿԸՀ-ի դիմաց: Նրանց հսկում են մի խումբ ոստիկաններ: Դեռեւս ոչ մի միջադեպ չի գրանցվել, միայն մասնակիցների թիվն է ավելանում: Մարդիկ խաղաղ ակցիայի միջոցով ցանկանում են ԿԸՀ նախագահի ուշադրությունը հրավիրել իրականացված կեղծիքների վրա:
Լրացուցիչ տեղեկություններ լինելու դեպքում, armlur.am-ը կտեղեկացնի