
Վրաստանի նախկին Պաշտպանության նախարար Բաչանա Ախալայան երկրորդ օրն է բանտում շարունակում է հացադուլը: Այս մասին վերջինս գրել է սոցկայքերից մեկի իր էջում, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Նա բողոքում է ընդդեմ Թբիլիսիի քաղաքային դատարանի գործողությունների, որն հերթական անգամ հետաձգել է գնդապետ Սերգո Թեթրաձեի մահվան հետ կապ ունենալու մեղադրանքով գործի դիտարկումը: 2011 թ սպանված Թեթրաձեին կասկածում էին հօգուտ Ռուսաստանի լրտեսության մեջ:
Ախալայայի խոսքով՝ նա հացադուլի այլընտրանք չունի: