
Մենք մշտապես կողմ ենք եղել կառավարման առաջարկվող մոդելին, ժողովրդավարությանը, իշխանության բալանսավորմանը: Այսօր խորհրդարանում այս մասին նշեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, հավելելով, որ իրենք, սակայն դեմ են եղել անարդյունավետ կառավարում իրականացնող իշխանությունների համար վերարտադրության հնարավորություն ստեղծելուն:
Ուրիխանյանը Վարդան Պողոսյանին հարցրեց՝ արդյո՞ք Սահմանադրության փոփոխությունը կապված չէ՞ գործող նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտի հետ: Վարդան Պողոսյանը պնդեց, որ վերարտադրության թեզը չունի անհրաժեշտ հիմնավորում:
Սահմանադրական հանձնաժողովի անդամը հիշեցրեց` ՀՀ նախագահը սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամների հետ առաջին հանդիպման ժամանակ հստակ հայտարարել էր` չի հավակնում ոչ նախագահի, ոչ վարչապետի և ոչ էլ ԱԺ նախագահի պաշտոններին:
«Եթե նման հայտարարություն չլիներ, ապա կարելի էր մտավախություն ունենալ»,- եզրափակեց Վարդան Պողոսյանը: