Գերմանիայում հրկիզել են փախստականների համար նախատեսված հերթական ապաստարանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայում անհայտ անձինք հրկիզել են փախստականների համար նախատեսված հերթական ապաստարանը: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Միջադեպը գրանցվել է Գերստունգեն շրջանում: Դատարկ տան սեփականատերն առաջարկել էր այն օգտագործել որպես փախստականների համար ապաստարան: Սակայն անցած գիշեր շենքը հրդեհվել է: Վնասը կազմել է շուրջ 25 հազար եվրո:

Իրավապահ մարմիններում չեն բացառել, որ տունը հրկիզողներն դիմել են այդ քայլին էթնիկ ատելության հողի վրա:

Վերջին շրջանում Գերմանիայում ներգաղթյալների հոսքի ֆոնին հաճախակի են դարձել փախստականների համար նախատեսված կենտրոնների վրա հարձակումները:




Լրահոս