Չգիտես, ոչ էն ա խնդաս, ոչ էն ա լաս, կոռումպացված երկրների հետ ծրագիր ենք մշակում. Ալեքսանդր Արզումանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվեց 2013թ. հոկտեմբերի 25-ին Մինսկում ստորագրված «Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի կազմավորման մասին» համաձայնագիրը: Հայաստանը կմիանա Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդին:

Հարցը ներկայացնում էր փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը, ով նշեց, որ  ՌԴ-ն, Բելառուսը և Ղազախստանն արդեն վավերացրել են համաձայնագիրը, և խորհուրդը գործում է: Նա նշեց` եթե ՀՀ-ն վավերացնի համաձայնագիրը, ապա 2016թ. առաջին նիստը կանցկացվի Երևանում: Փոխոստիկանապետի խոսքով, Հայաստանում ստեղծված հակակոռուպցիոն խորհուրդի ֆոնին սա դրական կլինի:

«Չգիտես, ոչ էն ա խնդաս, ոչ էն ա լաս: Էն, որ կոռուպցիան չարիք է, ու պետք է պայքարել, ակնհայտ է, բայց էն, որ պետք է գնաս աշխարհի ամենակոռումպացված երկրների հետ, ինքդ էլ լինելով ամենակոռումպացված, մշակես ծրագիր… Անհասկանալի է, մակուլատուրաները դեմ են տալիս՝ ստորագրում ենք», – այսպես արձագանքեց Ալեքսանդր Արզումանյանը:

Նրա խոսքով, մեր խորհուրդը ոչինչ էլ չի արել և 25 տարի է` խրված ենք կոռուպցիայի մեջ: Ի վերջո, այս հարցը ներառվել է ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ:




Լրահոս