Ժողովուրդ. Առաջիկա օրերին հրաժարականներ են սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ առաջիկա օրերին Սերժ Սարգսյանի մերձավորագույն շրջապատի ներկայացուցիչներից մի քանիսը հրաժարական կտան:
Բանն այն է, որ Հանրապետական կուսակցության առաջնորդը որոշ պաշտոնյաների աշխատանքի է նշանակել պայմանով, որ նախագահական մյուս ժամկետի ժամանակ առնվազն այդ տեղում չեն մնալու: Մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ հրաժարականների շքերթը կմեկնարկի նախագահի ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակմանը զուգահեռ:
Լուրի իսկությունը պարզելու համար “Ժողովուրդ”-ը զրուցեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի հետ: “Ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում”,-հակիրճ ասաց ընտրություններով խիստ զբաղված Գալուստ Գրիգորին:
Շարունակությունը՝ “ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս