Սերժ Սարգսյանը Ջորջ Վաշինգտո՞նն է, ո՞վ է, որ ուզում է կառավարման մոդելն ամբողջությամբ փոխել. Զարուհի Փոստանջյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում շարունակվում է Սահամանդրական բարեփոխումների նախագծի քննարկումները:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանից հետաքրքրվեց`  ուր  է սահմանադրական փոփոխությունների պատվիրատուն:

«Դուք այս Սահմանադրության առաջին նախադասությամբ գրել եք, որ 1995թ. Սահմանադրությունը շարադրվել է խմբավորմամբ, բայց բերել եք նախագծի բացարձակ նոր մի փաստաթուղթ: Ուզում եմ իմանալ` դա Ձեր մտահղացո՞ւմն էր այսպես անել, թե՞ Սերժ Սարգսյանն էր ասել, որ ներկայացնեքˋ այս ամենն  ուղղակի  փոփոխություններ: Դուք փոխում եք Սահմանադրությունը, որ Սերժ Սարգսյանը հնարավորություն ունենա պաշտոնավարելու, դուք իրեն չե՞ք հարցելˋ եթե ասում եք որևէ պաշտոն չեք ստանձնելու, հանրությունը Ձեզ կհավատա՞: Չի հավատա. բազմիցս իրեն խաբել եք: Դուք անձամբ իրեն հավատո՞ւմ եք: Սերժ Սարգսյանը Ջորջ Վաշինգտո՞նն է, ո՞վ է, որ ուզում է կառավարման մոդելն ամբողջությամբ փոխել»:

Վարդան Պողոսյանը նշեց, որ լսեց այնպիսի կարծիքներ, որոնք չի կիսում. «Այստեղ պետք է քննարկվի իրավական հարցեր, մնացածը չէի ցանկանա դիրքս չարաշահել եւ ձեզ հետ մտնել բանավեճի մեջ», – հավելեց նա:




Լրահոս