Ժողովուրդ. Գաղտնի զրույց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ընտրություններից մեկ օր առաջ Երևանի Հանրապետության հրապարակում հանդիպում է տեղի ունեցել ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի ու Եվրոպական խորհրդարանի կողմից ՀՀ նախագահական ընտրություններում դիտորդական առաքելության ղեկավար Միլան Ցաբրնոխի միջև: Ուշագրավն այն է, որ նրանք գերադասել են զրուցել հենց դրսում զբոսնելով:
Նաիրա Զոհրաբյանը, “Ժողովուրդ”-ի հարցին ի պատասխան, ասել է, թե Ցաբրնոխի հետ հանդիպմանն ընտրությունների հետ կապված հարցեր չեն քննարկել. “Միլանը իմ վաղեմի բարեկամն է, և Հայաստան նրա յուրաքանչյուր այցի ժամանակ մենք անպայման հանդիպում ենք և զրուցում տարբեր հարցերի շուրջ: Այս անգամ ևս զրուցել ենք որպես վաղեմի բարեկամներ: Խոսել ենք մեր երկու կուսակցությունների համագործակցության և առաջիկա ծրագրերի մասին: Միլանը Եվրոպական պահպանողականների լիդերներից է, և մենք բազմաթիվ հարցեր ունեինք միասին քննարկելու”: Հարցին, թե ինչու որևէ սրճարանում չէին նստել, ԲՀԿ խմբակցության քարտուղարը պատասխանել է. “Կարծում եմ, դրանով մենք որևէ մեկի սահմանադրական իրավունքը չենք խախտել”:
Շարունակությունը՝ “ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս