Միշտ հետևելու եմ կարգին, իսկ դուք միշտ չէ որ հնարավորություն եք ունենալու կարգը խախտել. Զարուհի Փոստանջյանը` Հովհաննես Սահակյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում շարունակվում է սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումները: Հարակից զեկուցողը հանդիսանում էր պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, ում ելույթը ընդհատեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով հայտարարեց, որ Հովհաննես Սահակյանը կարգ է խախտում, և պետք է վարողի աթոռից վեր կենա ու նստի զեկուցողի աթոռին:

Հովհաննես Սահակյանը համաձայնեց նրա հետ, ասելով. «Ճիշտ եք ասում, ցանկանում եմ, որ միշտ այդպես կարգին հետևեք»: «Այո միշտ հետևելու եմ կարգին, իսկ դուք միշտ չէ որ հնարավորություն եք ունենալու կարգը խախտել, այնպես ինչպես այսօր, որ չթողեցիք զոհված զինծառայողների մայրերը գան ու մասնակցեն նիստին»,-նշեց  Զարուհի Փոստանջյանը:

Նշենք, որ այսօր Զարուհի Փոստանջյանը պետք է ներկայացնի օրենքի նախագիծ «Մահացած զինծառայողների քրեական գործերի քննության արդյունավետությունն ու թափանցիկությունն ապահովելու, դրանք բացահայտելու, մահացածների հարազատների մատնանշած հանգամանքները մանրակրկիտ ուսումնասիրելու, քննության ողջամիտ ժամկետները պահպանելու նպատակով ՀՀ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին»: Պատգամավորը ցանկանում է զոհված զինծառայողների ծնողները ևս մասնակցեն նիստին, սակայն նրանց մասնակցության հարցը դեռևս հստակեցված չէ:




Լրահոս