Իրանի Գերագույն Այաթոլլա Ալի Համենեին հայտարարել է, որ Իսրայելը չի գոյատևի հաջորդող քառորդ դարը: Այս մասին հայտնում է CNN-ը:
Ելույթ ունենալով Թեհրանի իմամ Հոմեյնի մզկիթում` Համենեին հայտարարել է.
«Ես Իսրայելին կասեի, որ այն չի գոյատևի հաջորդող 25 տարիները: Եթե Ալլահը կամենա, ապա քառորդ դար անց Մոլորակի վրա չի լինի սիոնիստական ռեժիմ երևույթը: Մինչ այդ մարտական ջիհադիստական ոգին, որը պայքարում է ու հերոսական, սիոնիստներին ոչ մի րոպե հանգիստ չի տա»: