Ջուրը եկել, ջրաղացը տարել է, մենք չախկ-չախկն ենք ման գալիս. Գագիկ Ջհանգիրյանը` սահմանադրական բարեփոխումների մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջուրը եկել, ջրաղացը տարել է, մենք չախկ-չախկն ենք ման գալիս: Այսօր ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ ինքը հենց այս ժողովրդական ասացվածքն է հիշում, երբ լսում է սահմանադրական փոփոխությունների մասին:

«Կարծես թե, մեր երկրի, մեր պրոբլեմների միակ մեղավորը մեր Սահմանադրությունն է, որ բան-գործ թողած` ուզում ենք բարեփոխել: Միթե Սահմանադրությունն է մեղավոր, որ երկիրը տնտեսական և սոցիալական նման վիճակում է: Միթե Սահմանադրությունն է մեղավոր, որ ահագնացող չափերի արտագաղթ կա: Միթե Սահմանադրությունն է մեղավոր, որ արդարություն չկա և քաղաքացիները պաշտպանված չեն: Միթե Սահմանադրությունն է մեղավոր, որ կոռուպցիան համակարգային բնույթ է կրում», – նշեց նա:

Նա նշեց, որ Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունն իշխանությունների մոտ ծագել է ընթացս, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով և հավելեց, որ իրենք դեմ են քվեարկելու նախագծին:

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս