ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այս տեսքով եղած Սահմանադրության նախագծին դեմ է: Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում՝ Սահմանադրության նախագծի քննարկման ժամանակ Էդմոն Մարուքյանն ասաց, որ ինքը մի շարք առաջարկություններ է ներկայացրել սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովին:
«Իմ առաջարկությունները միտված են Մարդու իրավունքների գլխում բարեփոխումներ անելուն: Եթե մենք ունենալու ենք նույն այսօրվա համակարգը, պարզապես նախագահը փոխվելու է կառավարության, ապա բարեփոխում կա, սակայն առաջընթաց չենք արձանագրելու: Ես հիմա դեմ եմ քվեարկելու, որից հետո լիագումար նիստում հանդես կգամ ելույթով և կհայտնեմ իմ վերջնական կարծիքը»,- նշեց Մարուքյանը: