Համոզեք ՀՀ ժողովրդին, որ չեք վերարտադրվելու. Տիգրան Ուրիխանյանը` ՀՀԿ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը դեմ է քվեարկելու Սահմանադրական բարեփոխումների նախագծին, քանի որ վստահություն չկա նախագծի վերաբերյալ: Այս մասին այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշեց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Նա նշեց, որ ինքն այսօրվա ելույթում չի ցանկանում խոսել փոփոխությունների նախագծի փաթեթի որակի մասին, չնայած այնտեղ մի շարք թերություններ կան:

«Համոզեք ՀՀ ժողովրդին, որ չեք վերարտադրվելու, զիջեք ձեր տեղը, հարգելի քաղաքական մեծամանություն, այն քաղաքական ուժերին կամ անհատներին, ովքեր ունակ են առավել արդյունավետ կառավարելու: Այդ դեպքում սույն նախագիծը կքննարկվի ավելի շատ պարզ լույսի ներքո և ավելի անկողմնակալ»,- նշեց  Ուրիխանյանը:




Լրահոս