“Հարգելի՛ պարոն Նախագահ, սրտանց շնորհավորում ենք Ձեզ ՀՀ Նախագահի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: Հնչակյան կուսակցության ներկայացուցիչները ուշիուշով հետևում էին ընտրական գործընթացին և ֆիքսել են, որ չնայած որոշ մանր-մունր միջադեպերի, ընտրություններն անցել են մրցակցային պայմաններում և արտացոլել են Հայաստանի քաղաքացիների կամարտահայտությունը:
Հարգելի պարոն Նախագահ, վստահ ենք, սակայն, որ այս ընտրությունները պետք է սկիզբ լինեն բարեփոխումների այն գործընթացին, որ հայտարարվել է Ձեր և Հայաստանի կառավարության կողմից՝ երկրի առջև ծառացած մարտահրավերների լուծման առումով: Մենք պատրաստ ենք աջակից լինել Ձեզ տնտեսական մենաշնորհների դեմ պայքարի, մրցակցության և սոցիալական արդարության հաստատման Ձեր պայքարում: Վստահ ենք նաև, որ առաջիկա 5 տարիները պետք է բեկումնային լինեն Ցեղասպանության միջազգային ճանաչման և Արցախյան հիմնախնդրի լուծման համար: Դուք բացառիկ հնարավորություն ունեք այսօր հավերժանալ՝ դառնալով ողջ հայության Նախագահը”:
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչություն